ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«ՀՈՊԱ՜Ր, ԴՈՒՌԴ Ո՞ՒՐ Ա»

«ՀՈՊԱ՜Ր, ԴՈՒՌԴ Ո՞ՒՐ Ա»
14.10.2011 | 00:00

Տեխնիկական անսարքություններով, հակահիգիենիկ ուղեխցիկներով, կոտրված նստարաններով երթուղային տաքսիները երևանցիների համար սովորական երևույթ են դարձել:
Երևանյան երթուղային տաքսիները սուր զգացողությունների սիրահարների համար մի յուրօրինակ փոխադրամիջոց են. է՜լ գազի բալոնի պայթյուն, է՜լ հրդեհի բռնկում, ինչի՜ ականատես չեն եղել մեր համաքաղաքացիները` քաղաքային տրանսպորտից օգտվելիս: Բայց ա՛յս դեպքը, անկեղծ ասած, բացառիկ էր:
ՈՒղևորուհու թեթև հպումից 91 համարի երթուղային տաքսու դուռը հանկարծ տեղից պոկվեց ու… թռավ մի քանի մետր հեռավորության վրա կանգնած մարդկանց ուղղությամբ: Հետաքրքիրը վարորդի պահվածքն էր. ուղևորների ներողամտությունը հայցելու փոխարեն, որ անսարք մեքենա է երթուղի հանել, սկսեց դեռ մի բան էլ հոխորտալ վախից քարացած ուղևորուհու վրա, ում մեղքն ընդամենն այն էր, որ համարձակվել էր բացել երթուղայինի դուռը:
«Հոպա՜ր, դուռդ փակի, դո՜ւռդ»,- ծաղրական բացականչություններից վարորդն ավելի էր հունից դուրս եկել: Դեպքից անակնկալի եկած ուղևորներին վիճակված էր ողջ ճանապարհն անցնել անդուռ երթուղային տաքսու մեջ` ցրտից կծկված:
Ըստ օրենքի, երթուղային տաքսիները պետք է պարբերաբար տեխզննում անցնեն, բայց մեր իրականության մեջ տեխզննում անցնում են ոչ թե մեքենաները, այլ գծատերերը` «մուծվելով» համապատասխան վարչությանը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ