Անգլիայի առաջնության ութերորդ տուրի շրջանակներում կայացած «Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը կողմերից և ոչ մեկին նշանակալի հաջողություն չբերեց:
Վաղվանից Մալայզիայում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ի տարբերություն նախորդի, որտեղ ներկայացուցիչներ չունեինք, Պենանգում մեր ընտրանին ներկայացված կլինի երեք մարզիկով:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացել են ութերորդ տուրի հանդիպումները: Առաջատարը՝ Գյումրու «Շիրակը», արտագնայում ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ ու տասնութ միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Եվրոպայի ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական տուրը կատարյալ գոլային հրավառությամբ ավարտվեց լա լիգայում. «Աթլետիկոն», «Ռեալը», «Սևիլիան», «Վիլյառեալն» ու «Բարսելոնը» միասնական ուժերով խփեցին քսանինը գնդակ:
«Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ Մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին», - տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Անհաջողությունների դեմն առնելու համար հերթական խաղից առաջ ֆուտբոլի Թունիսի ազգային ընտրանին զոհ է մատուցել, ու պատկերացրեք, որ հաջողության է հասել՝ 4:0 հաշվով պարտության մատնելով Թաիլանդի ընտրանուն:
Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի ազգային ընտրանին, որպես տանտեր, ազատված է աշխարհի գալիք առաջնության խմբային հանդիպումներից ու խաղային պրակտիկայի բացը լրացնում է ընկերական հանդիպումներով:
Հոկտեմբերի տասներկուսին ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրն էր: Լեգենդար այս մարդու ֆուտբոլային տաղանդն առանձնակի վառ դրսևորվեց Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբում, ապա Երևանի «Արարատը» մարզելու տարիներին:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...