08.04.2014|
12:04
Ֆիննական Վանտաա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ընդհանուր հաշվարկով մեր ըմբիշները նվաճեցին հինգ մեդալ, որից մեկը` ոսկե, երկուսն` արծաթե, երկուսը` բրոնզե: Մեդալային այս պաշարում անշուշտ բացառիկ էր գյումրեցի 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ներդրումը, ով մի շնչով հաղթեց բոլոր մրցակիցներին ու դարձավ աշխարհամասի չեմպիոն: