18.02.2014|
11:26
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ինն օրվա արդյունքներով թիմային հաշվարկում առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան` յոթ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալ: Բարձրագույն հարգի հինգական մեդալ ունեն Նիդերլանդների (հինգ արծաթ, յոթ բրոնզ), Նորվեգիայի (երեք արծաթ, վեց բրոնզ), Շվեյցարիայի (մեկական արծաթ ու բրոնզ) պատվիրակները: