Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Մոռանալով և ուրանալով հայրենակիցների վիշտը՝ մարդիկ նոր դուռ են բացում նոր ցեղասպանությունների առաջ՝ այս անգամ հենց իրենց նկատմամբ

Մոռանալով և ուրանալով հայրենակիցների վիշտը՝ մարդիկ նոր դուռ են բացում նոր ցեղասպանությունների առաջ՝ այս անգամ հենց իրենց նկատմամբ
20.09.2026 | 22:33

1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և հույների նկատմամբ իրականացրին բռնի տեղահանում։ Անցել է 52 տարի, բայց մինչև հիմա ամեն տարի հուլիսի 20-ին Հունաստանի տարբեր վայրերում հնչում են տագնապի զանգեր' ի հիշատակ իրենց եղբայրների նկատմամբ կատարված ոճրագործության և Կիպրոսի հյուսիսային մասի գրավման։

Հույները համոզված են, որ անպայման կազատագրեն Կիպրոսը ու դրա համար չեն մոռանում իրենց հայրենիքի մասին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն ահաբեկչական հարձակում իրականացրեց Արցախի վրա՝ ավարտին հասցնելով հայերի բռնի տեղահանումը հազարամյակների հայրենիքից։

Ընդամենը 3 տարի անց՝ 2026-ի նույն օրը, Հայաստանում մեծ շուքով նշեցին Գաթայի փառատոնը, երգեցին, պարեցին, ուրախացան սահմանամերձ Խաչիկ գյուղում՝ մոռացության տալով իրենց հայրենակիցների նկատմամբ կատարված ցեղասպանությունը։

Խաչիկը թշնամուց մի քանի կիլոմետր է հեռու։ Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա, և տեղի բնակիչներն են լինելու թնդանոթի զոհ։

Մոռանալով և ուրանալով հայրենակիցների վիշտը՝ մարդիկ նոր դուռ են բացում նոր ցեղասպանությունների համար՝ այս անգամ հենց իրենց նկատմամբ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ