Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Գինու փառատոն՝ Վայոց ձորում

Գինու փառատոն՝ Վայոց ձորում
26.09.2013 | 12:44

Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս «Արենի Փառատոն» հիմնադրամը կազմակերպում է գինու փառատոն։ Այս տարի այն եռօրյա է՝ հագեցած բազմաբնույթ միջոցառումներով։ Մասնավորապես հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում տեղի կունենա տնական արտադրության գինիների մրցույթ։ Հոկտեմբերի 5-ին Արենի համայնքում նախատեսված է «Արենի» գինու փառատոնը, իսկ հոկտեմբերի 6-ն Եղեգնաձորում կանցկացվի Վայոց ձորի մարզի բերքի տոն։
Փառատոնի ծրագրում կկազմակերպվեն գործարանային արտադրության և տնական գինիների ցուցահանդես-վաճառք, մրցույթներ, էքսկուրսիոն ծրագրեր Վայոց ձորի մարզում, մշակութային միջոցառումներ, ազգային խաղեր։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ