Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
ՈՒշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Ժամեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլահ Խամենենին արեց խիստ կարևոր հայտարարություն, ըստ որի, Իրանը ողջ ուժով կպատասխանի իր դեմ ուղղված ցանկացած հարվածի, և, ըստ նրա, պատերազմն այդ դեպքում անպատճառ ընդգրկելու է ամբողջ տարածաշրջանը...