2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Չշնորհավորեք ինձ, ուրախ չեմ բնավ

Չշնորհավորեք ինձ, ուրախ չեմ բնավ
09.02.2025 | 07:57

Մի քանի ժամից։ Կրկին կտրտմեմ,

Անուրախ կզգամ տարիս մեծացած։

Մարմինս երևի չզգա տարիքս,

Տարիքս՝ որը եկավ չուշացած։

Ինչքա՞ն եմ ապրել, որքա՜ն երազել,

Շա՞տ է դա, թե՞ քիչ։ Ի՞նչ եմ արարել.

Տուն, տեղ եմ դրել, զավակներ ծնել,

Ծառ չէ, ծառեր եմ բյուրավոր տնկել...

Բայց թե փնտրածս երբեք չգտա,

Չգտա ճիշտը արդար և վսեմ։

Միգուցե ճիշտն է՞լ չի լինում, չկա,

Միգուցե ճիշտն է՞լ է պատրանք մի նսեմ։

Ուրախ չեմ բնավ, չշնորհավորեք,

Չհասա ճշտին ես այսքան տարում,

Չհանդիպեցի արդարին երբեք,

Չհանդիպեցի հաղթական բարուն...

Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 7413

Մեկնաբանություններ

կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am