«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Վարչությունից դեպարտամենտ

Վարչությունից դեպարտամենտ
10.10.2013 | 15:29

Նոր ձևավորվող քննչական դեպարտամենտի գործունեությունը իրեն երկար սպասել չի տա։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, քննչական դեպարտամենտի ստեղծման համար նախատեսվող հիմնական բոլոր օրինագծերը մշակված են և ոչ միայն։ Ավարտված է, ինչպես «Քննչական դեպարտամենտի մասին» օրինագիծը, այնպես էլ առկա օրենքներում անհրաժեշտ փոփոխություններն են կատարված։ Մի խոսքով, մնում է, որ եվրոպացի մասնագետներն իրենց հա ասեն մշակված օրինագծերին։ Ըստ ամենայնի, այդ գործընթացը ևս չի ուշանա։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, մշակված օրինագծերն ուղարկվել են եվրոպացի փորձագետներին` ուսումնասիրության համար, և առաջիկայում սպասվում է նրանց այցը Հայաստան` տեղում հարցն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու համար։ Ասում են, վերջիններս էն գլխից արդեն հավանություն են տվել քննչական վարչությունը որպես առանձին դեպարտամենտ դարձնելուն։ Գուցե և այս մոտեցումը բխում է միջազգային պահանջներից, սակայն, մյուս կողմից, նկատենք, որ ՀՀ ոստիկանության համակարգից դուրս բերելով քննչական վարչությունը, բոլորովին չի նպաստում ոստիկանության համակարգի զորացմանը։ Հիշեցնենք, որ քննչական դեպարտամենտի ձևավորման համար ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծված է հատուկ հանձնաժողով, որը գլխավորում է Աղվան Հովսեփյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ