ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մեր ականջները լապշա-քաղաքականության կախիչ ենք դարձրել

Մեր ականջները լապշա-քաղաքականության կախիչ ենք   դարձրել
26.10.2024 | 11:30

Տեսա՞ք Թրամփն ինչ ասաց:

Տեսա՞ք Բայդենն ինչ նամակ է գրել:

ՈՒ ակամա հիշում ես, թե ինչպես հայկական սփյուռքը նեղսրտել էր ու մերոնք էլ այստեղ դամ էին քաշում սփյուռքին, թե Վանոն էդ ո՞վ դառավ, որ հրապարակավ

Բիլ Քլինթոնին մեր է քրֆել:

Երևի ճիշտ էին Վանոյից նեղացողները:

Վանոն պիտի մեզ հայհոյեր ու առաջին հերթին մեր ականջները, որ լապշա-քաղաքականության կախիչ ենք

դարձրել:

44-օրյայի ժամանակ Թրամփը չէ՞ր նախագահ, որ ասում էր հայերը դիմացկուն են, կդիմանան:

Կամ առանց համանախագահ երկրի նախագահի թույլտվությա՞մբ էր Ալիևը հարձակվել:

Կամ Բայդենը ի՞նչ է ասում:

Բառացի ասում է՝ խաղաղություն եք ուզու՞մ հայեր, գնացեք ցավոտ ու ծանր որոշումներ ընդունելու:

ՈՒ դե արի ու մի ասա՝ դրանց կառավարելի բազմակի ստանդարտներին հավատացող, ուրախացողների…

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ