Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինքն իրեն դարձրեց առավել խոցելի, սակայն կարևոր նախաձեռնությամբ փորձեց փրկել իր Երկրի արժանապատվությունը

Ինքն իրեն դարձրեց առավել խոցելի, սակայն կարևոր նախաձեռնությամբ փորձեց փրկել իր Երկրի արժանապատվությունը
17.01.2025 | 20:53

Բաքվի շինծու դատավարությունները, որոնց անգամ ակնարկ չկա վերջերս աղմուկ հանած հայ-ամերիկյան կանոնադրության մեջ, ռազմագերիներին և ռազմաքաղաքական գործիչներին վերաբերում են այնքանով, որքանով յուրաքանչյուր հայ մարդու՝ անկախ անցյալում ունեցած ու ներկա դիրքից, հայացքներից և ցանկացած այլ հատկանիշներից:

Սա կեղտոտ ու, ցավոք, անարձագանք դատավարություն է ոչ միայն Հայաստանի միջազգային վարկանիշի, այլև հենց բուն պետության դեմ: Եվ այս համատեքստում, առանձնահատուկ արժեքավոր է մեկուսարանից Ռուբեն Վարդանյանի հեռատես, խելամիտ քայլը, այդ նամակով ինքն իրեն դարձրեց առավել խոցելի, սակայն կարևոր նախաձեռնությամբ փորձեց փրկել իր Երկրի արժանապատվությունը ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ