Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կոչ

Կոչ
17.01.2025 | 21:02

Հայ ձեռներեցների ասոցիացիայի» և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ աջակցություն է հայտնել հայ քաղբանտարկյալներին և կոչ արել միավորել ջանքերը նրանց աջակցելու համար:

«Այսօր Բաքվում սկսվում է անցյալ սեպտեմբերին կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությունը։ Բոլորի համար՝ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի ղեկավարության, ձերբակալվածների ընտանիքների և հենց բանտարկյալների համար ակնհայտ է, որ այս դատավարությունը ցուցադրական է։

Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անմասն մնալ։ Այսօր ես ուզում եմ դիմել հանրության հնարավորինս լայն շրջանակին՝ որպես սփյուռքի անդամ, քաղաքացի, ընկեր, հայ և պարզապես ոչ անտարբեր մարդ՝ արդարության կոչով։ Շուրջ 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված պաշտպանության, հաղորդակցության և տեղեկատվության հասանելիության իրավունքից։ Նրանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք խախտում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները։ Այս մարդիկ, ովքեր երկար տարիներ պաշտպանել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը, այսօր իրենք ունեն մեր աջակցության և պաշտպանության կարիքը։

Կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ապահովել այդ մարդկանց արդարադատության օրինական իրավունքը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահերին նրանց կողքին լինելու ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը տուն դառնա արդարության և մարդկության հաղթանակի խորհրդանիշ»։

17 հունվրի 2025 թ.

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ