Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թրամփի երդմնակալությանը Նիկոլ Փաշինյանին ինչու՞ չեն հրավիրել

Թրամփի երդմնակալությանը Նիկոլ Փաշինյանին ինչու՞  չեն հրավիրել
20.01.2025 | 14:45

Հեռուստացույցը, նույնիսկ արդուկն ես միացնում՝ ՔՊ-ականներն ու իրենց սազանդարները ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական նշանակության պայմանագիրն են գովում։ Մինչդեռ, այն պայմանագիր էլ չէ, մտադրությունների մասին արձանագրություն է, որը նույնիսկ վավերացման կարիք չունի։ Թրամփը դրան ինչպե՞ս կվերաբերի, բանի տեղ կդնի՞։

Աշխարհի հարյուրավոր երկրների ղեկավարներին հրավիրել են Թրամփի երդմնակալության արարողությանը, սակայն Նիկոլ Փաշինյանին չեն հրավիրել։ Լավ աշխատանքի համար անգլերենի ուսուցչուհի, ԱՄՆ-ում դեսպան աշխատող Լիլիթ Մակունցին պետք է անհապաղ պարգևատրել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3960

Մեկնաբանություններ