ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլը պարտավոր է պատասխանել հարցին` կնքե՞լ է, թե՞ ոչ

Նիկոլը պարտավոր է պատասխանել հարցին` կնքե՞լ է, թե՞ ոչ
28.06.2025 | 11:14

Ըստ Սաակաշվիլիի, Նիկոլը Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր է կնքել։

Նիկոլը պարտավոր է պատասխանել հարցին` կնքե՞լ է, թե՞ ոչ:

Եթե այո, ապա ի՞նչ պայմաններով և ի՞նչ խոստումներ է տվել։

Արդյո՞ք Եկեղեցու վրա հարձակումը կապ ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի ցանկությունների հետ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Սա Սաակաշվիլին է ասում:

Ես չգիտեմ՝ ինչքանով է Սաակաշվիլին ճիշտն ասում:

Բայց ես նաև չեմ վստահում Հայաստանի իշխանություններին, ուստի պետք է հնչեն պատասխաններ։

Դիտվել է՝ 5391

Մեկնաբանություններ