ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլը պիտի գնա, ու վերջակետ

Նիկոլը պիտի գնա, ու վերջակետ
03.07.2025 | 12:22

Ընդդիմության համախմբումն այլընտրանք չունի:

Հայաստանի քաղաքացիների 80-85 տոկոսը տենչում է իշխանափոխություն: Օր առաջ իշխանափոխություն:

Ժողովրդի 80-85 տոկոսի համախմբումն այլընտրանք չունի: Ընդդիմության ու նրա առաջնորդների դերն այդ էներգիան հաղթական գործողության, կամքի համոզիչ ցուցադրության վերածելն է: Օր առաջ: Մեխանիզմը շատ պարզ է՝ մեծ փողոց և իմպիչմենթ:

Կամ դա կանի օրվա ընդդիմությունն ինքը կամ գործընթացները կգնան ինքնահոս եղանակով՝ Նիկոլի հետ միասին սրբել-տանելով ընդդիմությանը ևս:

Նիկոլը պիտի գնա ու վերջակետ:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5787

Մեկնաբանություններ