«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ապօրինությունների շարքը դատապարտելի է և սպասարկում է ոչ միայն ներքին, այլև արտաքին նպատակներ

Ապօրինությունների շարքը դատապարտելի է և սպասարկում է ոչ միայն ներքին, այլև արտաքին նպատակներ
11.07.2025 | 11:09

Բավական չէ, որ իշխանությունն առանց դատարանի վճռի մարդկանց ահաբեկիչ է հռչակել, հիմա էլ հանրային տրամադրություններն է ստուգում հասկանալու` ի՞նչ կլինի, եթե ՀՀ-ում ընդդիմադիր կիսակցություն փակվի:

Այն, որ գործող կառավարիչը վաղուց է ապացուցել, որ իր ցանկություններն իրացնելիս բացարձակ խնդիր չունի օրենքը տրորելու հետ, բոլորն արդեն համոզվել են:

Մյուս կողմից, Մայր Աթոռն օկուպացնելու և հնազանդեցնելու ճիգեր գործադրողներն առհասարակ խնդիր չունեն կուսակցություն կողպելու հետ:

Դեռ պարզ չէ, թե իրադարձություններն ինչ ծավալով կզարգանան, սակայն ՀՅԴ-ի ու նրա անդամների դեմ այս ապօրինությունների շարքը դատապարտելի է և սպասարկում է ոչ միայն ներքին, այլև արտաքին նպատակներ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ