«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հիմնավոր կասկած

Հիմնավոր կասկած
18.07.2025 | 11:31

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց կալանքի տանելու որոշում, մանկահասակ երեխային մոր հետ կալանքի ուղարկելու, մանկատնից որդեգրված երեխաների հոգեկան աշխարհը խեղաթյուրող անհիմն քրեական գործը ձգձգելով տեղ չհասցնելու որոշումները ... սառնասրտորեն կայացվել են այն պարագայում, երբ գլխավոր դատախազը կին է:

Ես արդեն սկսում եմ հիմնավոր կասկած ունենալ, որ Աննա Վարդապետյանն ատում է կանանց և երեխաներին, հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5442

Մեկնաբանություններ