Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Եվրամիություն-Հայաստան

Եվրամիություն-Հայաստան
17.12.2025 | 17:09

Обещать-не значит жениться

2020-ին, Արցախը հանձնելու դիմաց, «հայամետ» Շառլ Միշելը խոստացավ 3 միլիարդ եվրո, որը չստացանք: Դե, վիզաների ազատականացման հարցը վաղուց են խոստացել:

Այժմ Կալասը առաջարկում է 15 միլիոն եվրո, որպեսզի ՀՀ քաղաքացիները գալիք ընտրություններում «ճիշտ» ընտրություն կատարեն: Մեր եվրոպամետ պիոներների աչքը լույս:

Մեր երկիրը նման է մոլորված կնոջ, որին բոլոր կողմերից մի բան խոստանում, օգտագործում ու մոռանում են:

Էգի հավաքական միտք, որի կրողը ֆորմալ որձերն են:

Արա Արայան

Դիտվել է՝ 3741

Մեկնաբանություններ