Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին
16.11.2026 | 14:03

Սա հոկտեմբերի 15-ին իր էջում հրապարակել է նիկոլական բլոգերը. լուսանկարում պարզ երևում է լրագրողների ճակատին տեղադրված՝ դիպուկահարի կարմիր կետը։ Սա լրագրողների դեմ մահափորձ կատարելու անթաքույց հրահանգ է։
Եթե այդպիսի լուսանկար իր էջում տեղադրեր որևէ ընդդիմադիր, նրան արդեն կալանավորել էին, դատել՝ կալանավայրում էլ սպանել։ Տարածե՛ք, մինչև հասնի այնտեղ, որտեղ պետք է։

Խորեն ՍԱՀԱԿՅԱՆ
Դիտվել է՝ 5927

Մեկնաբանություններ