Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հիմա Սահմանադրություն «բարեփոխելու» ժամանակը չէ

Հիմա Սահմանադրություն «բարեփոխելու» ժամանակը չէ
21.11.2026 | 12:12

Ընդդիմությունը 0 ձայն պետք է տա Ալիևի պահանջներով հանրաքվեի նախագծին։
Կամ Անկախության հռչակագրի պաշտպանն ես, կամ էլ՝ ադրբեջանացման։
Անկախության հռչակագիրն ուրացողն ուրանում է անկախությունը։
Հիմա Սահմանադրություն «բարեփոխելու» ժամանակը չէ։
Երբ ազգային ու պետական իշխանություն կունենանք, այն ժամանակ էլ կարելի է սահմանադրական բարեփոխումների հարց քննարկել։
Հայ ժողովուրդը չպետք է շարժվի Ադրբեջանի ղեկավարության հրահանգներով։
Ինչ ուզում է երկուշաբթի հրապարակեն, չպետք է որևէ ձայն տալ այդ նախագծին։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ