Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գիտակից անձը ներկա որակներով ղեկավարներ ունենալու հետ հաշտ լինել չի կարող

Գիտակից անձը ներկա որակներով ղեկավարներ ունենալու հետ հաշտ լինել չի կարող
08.02.2025 | 15:31

Նիկոլի ռեժիմը հեռացնելն ընդամենը ցանկության հարց է:

Նրանք, որ ասում են, թե հոգնել են այս ամենից ու չեն հետաքրքրվում, իրականում կողմ են ռեժիմի մնալուն ու բարոյալքված ապրելուն:

Այս ցանկությունը արտահայտելու համար ընդամենը կազմակերպված ու միակամ դուրս գալ է պետք մի քանի շաբաթ, և վերջ, մղձավանջը կավարտվի:

Բայց դե, կարծես սկսում են մարդիկ համակերպվել իրենց խնդիրներին պատասխանատվություն չստանձնելով, օրվա բերածով ապրելով:

Ինչպե՞ս կարող է ինքնասիրություն ու գիտակցություն ունեցող անձը ներկա որակներով ղեկավարներ ունենալու հետ հաշտ լինել:

Սա այն եզակի երևույթներից է, որ որևէ կերպ գիտակցությունս չի ընկալում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3671

Մեկնաբանություններ