Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող երկրներն այդ մասին երբեք չեն խոսում

Հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող երկրներն այդ մասին երբեք չեն խոսում
06.02.2025 | 15:51

«Բալանսավորված» և «բալանսավորման» արտաքին քաղաքականություն վարող որևէ երկրի չեմ հանդիպել, որն ամեն պատեհ առիթով միայն դրանից խոսի։

Իրականում, հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող երկրներն այդ մասին` որպես «տրաֆարետային արտաքին քաղաքականություն», երբեք չեն խոսում, այլ իրենց կառուցած միջազգային հարաբերությունների որակով ու մակարդակով ցույց են տալիս, որ հավասարապես մոտ են և հավասարապես հեռու բոլոր կենտրոններից։

Փաշինյանը վերջին մեկ տարում ամեն առիթով խոսում է բալանսավորված արտաքին քաղաքականության մասին, ինչը գործնականում ընդամենը «տրաֆարետային» հայտարարություն է, իսկ պրակտիկայում վարում է անհավասարակշիռ և ցնորվածի վարքաբանությամբ ինքնասպանական արտաքին քաղաքականություն, որտեղ ո՛չ բարեկամն է հստակ, ո՛չ թշնամին, ո՛չ բարեկամն է բարեկամ, ո՛չ թշնամին՝ թշնամի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ