Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Ո՞րն է խնդիրը

Ո՞րն է խնդիրը
15.01.2026 | 14:07

Խնդիրը Նիկոլ Փաշինյանը չի, քանի որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը պատանդի կարգավիճակ ունեցող կատարածու է: Հիմնական խնդիրը սովետական տարիներից ժառանգած ու անկախության տարիներին այլասերված ու մարդակեր երանգներով հարստացած համակարգն է, որն իր գոյությունն ու հարատևությունը ապահովելու համար հետայսու շարունակաբար ու միմիայն ծնելու է նիկոլներ: Այդ համակարգը մտավոր ու գիտակից հասարակությունից երկու տասնամյակում ստացավ դեգեներատների ու անասնական բնազդներով առաջնորդվող, հիշողությունից ու բարոյականությունից զուրկ մի հասարակություն: Այն արվեց նպատակասլաց կերպով ու սեփական շահերից ելնելով:

Հենց այդպիսի հասարակությունն է անհրաժեշտ հանցավոր ու կաննիբալ համակարգի համար, որպեսզի ծնվեն նոր նիկոլներ: Ու որպեսզի այդ ծնունդը կայանա, ակտիվ հերթագրում ենք նկատում այս տարվա հունիսյան ընտրություններին մասնակցելու համար: Թե բա իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսպիսի «կլասիկ» ձևակերպումներ տվողը հաստատ մոռացել է, որ այդ ժողովրդին միշտ մոռանում են ընտրություններից հետո ձայներ հաշվելու կամ «նկարելու» ժամանակ, իսկ հոսանքի անջատումը տեղամասերում դիտվում է ձայների հաշվարկից հոգնածներին ընտրատեղամասերում պահմտոցի խաղալով ընդմիջում անելու ու լիցքաթափվելու կարևոր միջոց:

Հրամայված է մասնակցել ընտրություններին, որտեղ հնարավոր է 1.5 տոկոս ձայների առավելությամբ հաջողություն կունենա Նիկոլ Փաշինյանը, կամ մեկ ուրիշ նիկոլ փաշինյան: Հայկական կրիմինալ-քաղաքական դաշտը կենսագործունեության ու վերարտադրվելու այլ եղանակներ դեռ չի գտել, ոչ էլ ինչ որ փնտրտուքների մեջ է: Կարմիր գիծն անցել ենք 2018-ին, երբ հենց այդ ժողովրդին դարձրեցին հազարամյակի մեծագույն ստորության մասնակից, իր իսկ մասնակցությամբ դարձնելով սեփական պետության գերեզմանափորը:

Միջակությունները, հանրության տականքն ու աղբը միշտ ցանկալի են լինելու արատավոր ու մարդակեր այդ համակարգի համար, հենց նրանց միջոցով կառավարում իրականացնելու և նրանց առաջին գծում պահելու համար: Դե իսկ կրկեսը սպասարկող ծաղրածուների պակաս հայ հասարակությունը բնավ չունի. փողով ընդդիմադիր աշխատողներ էլ ունենք, փողով քաղբանտարկյալ խաղացողներ էլ ունենք ու մի դաստա էլ վերլուծաբան չեբուրաշկաներ են փողով աշխատում` եթերում ցանկալի աղմուկը ապահովելու, պատանդների երկարակեցությունն ապահովելու և հասարակության տակավին դեռ մտածող հատվածին ապակողմնորոշելու համար:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 235

Մեկնաբանություններ