Երթուղու ներքո կյանքի է կոչվելու Ջաբրաիլ-Նախիջևան էլեկտրաէներգետիկ հանգույցի նախագիծը` կոչված ապահովելու ա) էլեկտրաէներգիայի մատակարարում ադրբեջանական էքսկլավ ու բ) էլեկտրաէներգիայի սվոփ-մատակարարում Թուրքիայով Եվրոպա։ ԵՄ-ը դա կանվանի դիվերսիֆիկացում, սակայն փաստացի դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգտոնի ազդեցության հերթական գործիք։
Հատկանշական է, որ 2025 թ. նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում քննարկել են «Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը։
Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումը ադրբեջանականին։
Այստեղից էլ` ԱԷԿ-ի մշուշոտ ապագան ու ՀԷՑ-ի «ոդիսականը»։
Առանձին խնդիր է նույն երթուղով գազատարի կառուցումը։ Հեռահար նպատակը «Անդրկասպյան գազամուղի» կառուցումն է, որով կապահովվի Կենտրոնական Ասիայից, մասնավորապես, Թուրքմենստանից Եվրոպա գազի արտահանումը։
Սակայն դա երկարաժամկետ ու չափազանց բարդ նպատակադրում է` հաշվի առնելով նույն Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը։
Իսկ կարճաժամկետ հեռանկարում TRIPP-ով կառուցվող գազատարը
կմիանա Հայաստանի գազատրանսպորտային համակարգին, ինչի արդյունքում էապես կնվազի գազի ներկրումը Ռուսաստանից ու կդրվի «Գազպրոմ Արմենիայի» պետականացման, այնուհետև արևմտյան որևէ ընկերության փոխանցելու հարցը։
Սցենարը նոր չէ։
Վահե Դավթյան