24.04.2020|
01:25
Չնայած կառավարությունը կորոնավիրուսի թելադրած տնտեսական վիճակը մեղմելու համար միջոցառումների շարք է հայտարարել, սակայն չեն դադարում այն քաղաքացիների բողոքները, ովքեր կարիքավոր են, բայց պետական աջակցության որևէ խմբում ընդգրկված չեն։ Մեր խմբագրություն շարունակում են զանգահարել անապահով քաղաքացիներ, որոնք այս օրերին փաստի առաջ են կանգնել։