Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Վարչապետը գրոհի անցավ

Վարչապետը գրոհի անցավ
27.09.2012 | 18:47

«Կարծում եմ, նշված բոլոր ընկերությունները հանրությանը հայտնի են, և գիտեք, թե որ ընկերությունը ում է պատկանում։ Այնպես որ, ո՛չ ես, ո՛չ էլ իմ ազգականներից որևէ մեկն առնչություն չունենք այդ ընկերությունների հետ»,- կիսազայրացած նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստից հետո, երբ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Արման Բախչագուլյանը վարչապետի առաջարկով անուն առ անուն նշեց մսամթերք ներկրող ընկերությունները, որոնք իրավունք ունեին ներկրելու և գոմեշի միս։ Այլ կերպ ասած, վարչապետը փորձեց հերքել մամուլում տարածված այն պնդումները, թե իբր գոմեշի միսը Հայաստան ներկրում է վարչապետին պատկանող ընկերությունը։ Ի դեպ, վարչապետի խոսքից կարելի էր ենթադրել, որ նա քաջատեղյակ է այդ տեղեկության պատվիրատուներին. «Հայտնի քաղաքական ուժերը փորձում են այդպիսով զրպարտել ինձ»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ