Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.11.2012 | 11:14

Եվ նա ասաց. «Արդ, լսեցե՛ք դուք, որ Դավթի տնից եք. ձեզ թեթև՞ բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչո՞ւ եք ուզում Տիրոջը ևս նեղացնել։ Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմանուել. յուղ ու մեղր պիտի ուտի նա, նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին, և այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքվի երկու թագավորների պատճառով»։
Եսայու մարգարեություն 7. 13-16

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ