Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.11.2012 | 11:35

Վա՜յ նրանց, ովքեր չար գործեր են արձանագրում, անընդհատ գրի են առնում իրենց չարությունը, խեղաթյուրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրավունքը, որպեսզի որբևայրին հափշտակության ենթարկվի, որբը` ավարի։ Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, ո՞ւմ պիտի թողնեք ձեր հարստությունը։ Գերության չմատնվելու համար նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն։
Եսայու մարգարեություն 10. 1-4

Դիտվել է՝ 3003

Մեկնաբանություններ