Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 
  • Նաիրա Զոհրաբյանը չի տեսել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը

    Նաիրա Զոհրաբյանը չի տեսել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը

    14.05.2014| 17:22
    «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, ինքը, չնայած գործադրած ջանքերին, այդպես էլ չի կարողացել ո՛չ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներից, ո՛չ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեից ձեռք բերել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը, կամ գոնե նրա քաղաքական բաղադրիչը:
  • Իշխանությանը հաջողվեց  մոլորեցնել «ընդդիմադիրներին»

    Իշխանությանը հաջողվեց մոլորեցնել «ընդդիմադիրներին»

    13.05.2014| 01:12
    Կառավարության նախաձեռնած կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հերթական «ներկայացումը» բեմադրվեց երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում, որը փորձություն եղավ «հրաշալի քառյակի» համար: Պարզվեց, որ միայն ԲՀԿ-ն չէ իշխանության հետ խաղերի մեջ, ՀՅԴ-ն ևս այդ ուղղությամբ քայլեր է անում: Իսկ նրան «դիմազրկեց» ՀԱԿ-ը:
  • ՀԱԿ-ը ՀՅԴ-ին մեղադրեց «սեպարատ գործարքի» մեջ

    ՀԱԿ-ը ՀՅԴ-ին մեղադրեց «սեպարատ գործարքի» մեջ

    12.05.2014| 13:44
    «Հրաշալի քառյակը» այսօրվա արտահերթ նիստում հերթական անգամ ապացուցեց, որ այն այլև գոյություն չունի: Ավելին, այն հարցի շուրջ, որ նրանք իրար «գլխի» էին հավաքվել, արդեն այդ հարցում սկսեցին տարակածություններ դրսևորել: Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների շուրջ այսօրվա ԱԺ արտահերթ նիստում ՀԱԿ-ը «մերկացրեց» ՀՅԴ-ին:
  • Հիմա ՀՀԿ խմբակցությունն  ո՞ւր է «մտնելու»

    Հիմա ՀՀԿ խմբակցությունն ո՞ւր է «մտնելու»

    09.05.2014| 01:46
    ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրությունը լիովին տեղավորվում է վերջին նշանակումների տրամաբանության մեջ: Բավականին մեծ խմբակցության մեջ, փաստորեն, չգտնվեց մի ՀՀԿ-ական, որն ավելի լուրջ արժանիքներ ունենար, քան Վահրամ Բաղդասարյանը: Ի դեպ, այս նշանակումը ներքուստ մեծ դժգոհության ալիք է բարձրացրել խմբակցությունում, չնայած հանրապետականները չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին:
  • Քառյակը հնգյա՞կ է դարձել

    Քառյակը հնգյա՞կ է դարձել

    08.05.2014| 15:04
    ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իր կուսակցության անդամները վերջերս մասնակցել են ոչիշխանականների քառյակի հանդիպմանը: Մարգարյանը նշել է, թե ՕԵԿ-ի և քառյակի միջև տեղի է ունեցել համագործակցություն` «Ժառանգություն» խմբակցությունում կայացած քառյակի հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցը: Ասվածից կարելի է ենթադրել, որ քառյակն այլևս հանդես կգա «հնգյակի» կամ «4+1»-ի ձևաչափով:
  • ՀՀԿ լրացրեց թափուր տեղերը

    ՀՀԿ լրացրեց թափուր տեղերը

    08.05.2014| 11:25
    ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, նոր քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին:
  • Գագիկ Ծառուկյանը բացառում է որևէ հետքայլ

    Գագիկ Ծառուկյանը բացառում է որևէ հետքայլ

    06.05.2014| 12:51
    ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի դիրքորոշման հարցը:
  • Գագիկ Ծառուկյանը իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է

    Գագիկ Ծառուկյանը իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է

    06.05.2014| 12:20
    Երեկ ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ Գագիկ Ծառուկյանը եկել, ու իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է:
  • Մի Գալուստի կարիք էլ կա

    Մի Գալուստի կարիք էլ կա

    29.04.2014| 00:42
    ՀՀԿ-ում առանձին պայքար է ընթանում, թե ով է դառնալու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, եթե Գալուստ Սահակյանն ընտրվի ԱԺ նախագահ: Բանն այն է, որ Կորյուն Նահապետյանը ներկայանում է հայտնի ՀՀԿ-ականներին, այդ թվում և՝ Տարոն Մարգարյանին, ու «հորս արև» երդվում, որ չէր ուզում «դառնալ արդարադատության նախարար, մամուլն էր գրում, просто» ինքն իրեն տեսնում է ԱԺ-ում:
  • Քաղաքական տուն-տունիկի վնասները

    Քաղաքական տուն-տունիկի վնասները

    28.04.2014| 14:49
    Այսօր ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ն այլևս ընդդիմություն է: Փաստորեն, Հայաստանում քաղաքականությունը տուն-տունիկ խաղալու պես մի բան է դարձել: Պարզապես, եթե տունտունիկ խաղացող երեխաները ձգտում են հասունության, քաղգործիչներին դուր է գալիս մանկամիտ երևալը: Առաջինների դեպքում խաղը վտանգավոր չէ` հանդիսատեսը չի խաբվում, երեխաներն ամեն ինչ մանկական պարզությամբ են անում: Երկրորդներն են վտանգավոր, երբ անմեղսունակի դիմակի տակ կարող են մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ խաղալ: