-
16.02.2018|
00:57
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի գլխին կրկին սև ամպեր են կուտակվում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ լրատվամիջոցներից մեկը բացահայտել էր պատգամավոր-բրոքերի իրական դեմքը, նա ամեն ինչ արեց, որ այդ ամենից «մաքուր» դուրս գա:
-
16.02.2018|
00:54
Այսօր ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում. քննարկման թեման կրկին թանկացումներն են՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները չեղարկելու մասին հարցը:
-
09.02.2018|
15:41
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
-
09.02.2018|
15:39
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:
-
09.02.2018|
03:12
Երեկ խորհրդարանը, ավարտելով հերթական նիստը, անցավ արտահերթին, որն ավելի հետաքրքիր ու բուռն անցավ: Բոլոր աղմկահարույց նախագծերը կառավարությունը որոշել էր արտահերթ ռեժիմով քննարկել: Ընդհանրապես, կարծես ավանդույթ է ձևավորվել՝ խորհրդարանի հերթական նիստերը ձանձրալի են ու թերբեռնված, իսկ արտահերթերը՝ ծանրաբեռնված և ինտրիգային:
-
07.02.2018|
13:23
ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք օրենքին դեմ են:
-
07.02.2018|
13:20
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ էր 12-ը, ձեռնպահ՝ 10-ը։
-
07.02.2018|
11:13
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար զարմանալի է՝ ինչու՞ է կառավարությունը պատրաստվում դռնփակ նիստեր անցկացնել։ «ՈՒմի՞ց, ինչի՞ց թաքուն եք ուզում ինչ որոշեք»` ԱԺ հայտարարությունների ժամին հարցրեց Գևորգ Պետրոսյանը։
-
06.02.2018|
13:59
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Կառավարության նախաձեռնությամբ, փետրվարի 6-ին հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով. որտեղ յոթ հարց է ընդգրկված, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին հարցը։
-
05.02.2018|
19:38
Guardian-ը գրում է մասոնական երկու գաղտնի լոժաների մասին, որ գործում են Վեստմինստրում: Իեն Կոբեյնը սենսացիայի չի հավակնում` ընդունելով, որ մասոնական լոժաները սովորական երևույթ են, բայց այս դեպքում խոսքը գաղտնի լոժաների մասին է, որ ստեղծվել են հատուկ խորհրդարանի պատգամավորների ու քաղաքական հարցերով զբաղվող լրագրողների համար: