Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Կընտրվեն

Կընտրվեն
11.09.2013 | 16:23

Այսօր ԱԺ-ն քննարկեց Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների նշանակման հարցը: Ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ հարցեր հղեցին, որոնք հիմնականում առնչվում էին Հայաստանի դատաիրավական ոլորտին և ունեին քաղաքական ենթատեքստ: Թեժ քննարկումը ընդմիջվեց, վաղը կլինի շարունակությունը և փակ-գաղտնի քվեարկությունը: Հիշեցնենք, որ թեկնածուներն են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և արդարադատության խորհրդի պաշտոնում արդեն երրորդ անգամ առաջադրվող Գրիգոր Բադիրյանը: ՀՀԿ դիրքորոշումից արդեն ակնհայտ է, որ նրանք կընտրվեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ