Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.11.2013 | 00:00

Ինչո՞ւ մոռացան ամբարտավանները մեր Տիրոջը, ամբարիշտները սահմանն անցան։ Հոտը հովվի հետ հափշտակեցին, որբուկի էշը քշեցին տարան ու յուրացրին այրու եզն անգամ։ Շեղեցին խեղճին ուղիղ շավղից, երկրի հեզերին՝ բոլորին մեկտեղ, ընկճեցին նրանք, ու սրանք դարձան մի-մի վայրի էշ դաշտերի վրա։ Վատնեցին իրենց գործերն ինձ համար. քաղցր եղավ հացը լկտի մանկանց հետ։ Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք, ամբարիշտների այգին խեղճերը մշակեցին, բայց չստացան հաց, վարձ։


Հոբ 24. 1-6

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ