Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

ԱԺ-ում թեժ է

ԱԺ-ում թեժ է
03.02.2014 | 13:56

Այսօր ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկին «աշխատանքի» էր եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով լրագրողների հարցերին պատասխանելուց հրաժարվեց` պատճառաբանելով, որ առաջիկա ԲՀԿ համագումարում բոլոր հարցերի պատասխանները կտա:

Իսկ նիստի սկիզբը ընդդիմադիրների շնորհիվ բավականին բուռն եղավ: Նախ «Ժառանգությունը» որոշել է խմբակցության ղեկավար նորից ընտրել Ռուբեն Հակոբյանին, իսկ քարտուղար է մնացել կրկին Թևան Պողոսյանը:
Տարակարծությունների տեղիք տվեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմի ընտրության հարցը, երբ Գալուստ Սահակյանն առաջարկեց, որ տասնմեկ անդամից հինգը լինի ՀՀԿ: ՀԱԿ-ն այս պարագայում անգամ նախազգուշացրեց, որ չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն ևս ընդդիմացան: Իրավիճակը փրկեց ՕԵԿ-ը` առաջարկելով քսան րոպե ընդմիջում` «բոլորին հասկանալու համար»: Հովիկ Աբրահամյանն էլ խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց իր մոտ հարցը քննարկելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ