ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Զգուշացեք ՕԵԿ-ից, նա ընդդիմություն է դառնում

Զգուշացեք ՕԵԿ-ից, նա ընդդիմություն է դառնում
17.04.2014 | 15:11

ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ ՕԵԿ նախարարները` ՕԵԿ-ից: Ինչ վերաբերում է ՕԵԿ նախագահ և ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, նա ապրիլի 25-ին հայտարարություն կանի` մնում է իր պաշտոնում, թե ոչ: Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ վեց տարիների ընթացքում կոալիցիան չի գործել: Փաստորեն, ՕԵԿ-ը վեց տարի շարունակ վայելելով իշխանության մեջ լինելու ջերմությունն ու ապահովությունը, այսօր հայտարարում է այդ վայելքի բացակայության մասին: Չէ՛, ՕԵԿ-ը քաղաքականապես ոչ կարճատես է, ոչ էլ տհաս: Սա ամենաքիչը ցինիզմ է: Բայց սա նոր հատկանիշ չէ ոչ մեր քաղաքական դաշտի համար, ոչ էլ առավել ևս սույն կուսակցության:

Հասարակության համար վտանգի տարրը ոչ թե կոալիցիոն նախկին ուժի` իշխանության հետ հարաբերություններում արտահայտված ցինիզմի մեջ է, այլ ազգասիրական խոստովանությունների: Ժողովուրդը բավականին զգայուն հանրույթ է: Այդ զգացմունքայնությունն ավելի սուր արտահայտված արձագանքներ է ունենում, եթե ժողովուրդը օրվա հացի խնդիր ունի լուծելու և իր կյանքի բարելավման խոստումներով հանդես եկող ցանկացած Փանջունու կարող է ազգափրկչի հետ շփոթել: ՕԵԿ-ից, ի դեպ, հայտարարել են, որ այլևս ընդդիմություն են դառնալու, իսկ Արթուր Բաղդասարանը պատրաստվելու է 2018-ի նախագահական ընտրություններին: Նույնիսկ արդեն կարծիքներ կան, թե իշխանությունն է ՕԵԿ-ին ընդդիմություն դարձնում` որպես հակակշիռ ոչիշխանականների քառյակին, իսկ Բաղդասարյանին` նախագահի թեկնածու:
Իրականում ՕԵԿ-ը այն օգտագործված թաշկինակն է, որի մաշվածության և կեղտոտվածության աստիճանի մասին հրաշալի գիտակցում են թե՛ իշխանությունները, թե՛ ոչիշխանականները: Եվ այս իրավիճակում եթե ՕԵԿ-ը հավակնում է ընդդիմադիրի դափնիներին, նրան անդուլ պայքար է սպասվում իր ոչիշխանական ճանապարհին: Միայն մի դեպքում ՕԵԿ-ին կհաջողվի իրականացնել իր ծրագրերը. եթե ոչիշխանականները որոշեն «քառյակը» «հնգյակ» դարձնել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ