Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.02.2015 | 00:02

Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստված նրանց դժնիկի պես ողջ-ողջ պիտի այրի բարկությամբ։ Արդարը պիտի ուրախանա՝ տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ։ ՈՒ մարդ պիտի ասի, թե իսկապես արդարի համար վարձատրություն կա, և կա Աստված, որ երկրի վրա դատում է նրանց։


Սաղմոս 57. 10-12

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ