Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Սեփականատերը ձեռքերը լվանում է

Սեփականատերը  ձեռքերը լվանում է
03.04.2015 | 00:33

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում խնդիրներ կան։ «Ճիշտ է, Ձեր մեղքով չեն էներգետիկ ոլորտում խնդիրներ առաջացել, սակայն այս պահին պետք է դրանք լուծել»,- դիմելով էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին` ասաց վարչապետը, նշելով, որ պետությունը պարտավոր չէ մասնավոր ընկերության՝ «Նաիրիտի» բեռը վերցնել իր վրա։ Իսկապես, մի կողմից` անտրամաբանական է, երբ մասնավոր ընկերությունն իր աշխատողների աշխատավարձերի պարտավորությունը դնում է պետության վրա, ինչ խոսք, աշխատավարձը պետք է մարի ոչ թե պետությունը, այլ «Նաիրիտի» ներկա սեփականատերը։ Սակայն արդյո՞ք այդ դրույթը խստորեն ամրագրված է պայմանագրում։ Գուցե վերջապես Հայաստանի կառավարությունն արթնանա և այսուհետ ավելի զգույշ և խելացի վարվի պետական սեփականությունն օտարելիս։ Ինչևէ, այս պահին կառավարությունն ամբողջությամբ դեռևս «ձեռքերը չի լվացել» նաիրիտցիներից։ «Սպասում ենք, բանկերը դրսևորեն բարի կամք «Նաիրիտի» պարտքերը զիջելու հարցում։ Բանակցել ենք նաև ռուսական կողմի հետ, որպեսզի արագորեն լուծեն խնդիրը։ Վերջիններս պատրաստակամություն են հայտնել գույքն ամբողջությամբ փոխանցել Հայաստանին»,- կառավարության նիստում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, երբ վարչապետը պահանջեց հստակեցնել «Նաիրիտի» մասով եղած նորությունները։ Գլխավոր դրամատան ղեկավարի խոսքից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը փորձ է անում իսկապես ձեռքերը լվանալ «Նաիրիտից» էլ, նաիրիտցիներից էլ։ Իր հերթին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց. «Այս հարցը, պարոն վարչապետ, Ձեր և ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է և այդ ուղղությամբ կա Ձեր հանձնարարականը։ Մինչ այժմ որոշակի չափով աշխատավարձի պարտք է մարվել։ Աշխատակիցները հասկանում են իրավիճակը, սակայն միևնույն ժամանակ նրանք այդ պարտքի պատճառով ունեն սոցիալական խնդիրներ։ Մենք բանակցում ենք Միջպետական բանկի հետ գրավադրված գույքը հանելու վերաբերյալ։ Որոշակի դրական շարժ կա բանակցություններում։ Անցած երեքշաբթի հանդիպել եմ «Նաիրիտի» ակտիվիստների խմբի հետ։ Նրանց ասվել է, որ գույքի վաճառքից հետո կվճարվի աշխատավարձերի մնացած պարտքը»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ