ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

ԱԺ 7-րդ նստաշրջանն ավարտվեց, երկուշաբթի՝ արտահերթ

ԱԺ 7-րդ նստաշրջանն ավարտվեց, երկուշաբթի՝ արտահերթ
11.12.2015 | 12:38

Կիսադատարկ դահլիճում Ազգային ժողովն ավարտեց հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Նստաշրջանի փակումն ազդարարվեց օրհներգով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ արտահերթ նստաշրջանը կսկսվի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ