Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.03.2016 | 00:01

Բայց դու ամեն ինչ կարգեցիր չափով, թվով ու կշռով, որովհետև յուրաքանչյուր ժամ քեզ հետ է քո ամենազոր ուժը, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո բազկի զորությանը, որովհետև ամբողջ աշխարհը քո առջև է իբրև կշեռքի նժար և կամ ինչպես ցողի մի կաթիլ, որ իջնում է երկիր։ Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետև կարող ես անել ամեն բան և թողնում ես, որ ապաշխարությամբ քավվեն մարդկային մեղքերը։ Քանի որ ատելո՛վ չէ, որ ստեղծել ես ամեն ինչ, այդ պատճառով էլ սիրում ես ինչ կա և գարշանք չես զգում քո արարածներից և ոչ մեկից։ Ինչպե՞ս կարող էր որևէ բան լինել, եթե դու չկամենայիր, և ինչպե՞ս կարող էր գոյատևել մի բան, եթե դու գոյության կանչած չլինեիր այն։


Իմաստություն Սողոմոնի 11. 22-26

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ