-
13.04.2016|
11:29
Լեռնային Ղարաբաղի խնդրով թեժ բանավեճեր են կայացել ֆրանսիական France 24 հեռուստաալիքի եթերում։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևի ագրեսիվ հարձակումներին պատասխանել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Ֆրանկ Փափազյանը։
-
13.04.2016|
11:27
Բեռլինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել՝ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
-
13.04.2016|
11:27
Եվրախորհրդարանի լիագումար նիստից առաջ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ:
-
13.04.2016|
11:25
Ադրբեջանը ապրիլի 2-ին խախտել է 1994-ին ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ` չնայած ժամանակավոր զինադադարին:
-
13.04.2016|
11:21
«Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որևէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու»:
-
13.04.2016|
11:02
Ապրիլի 7-11-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվեցին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարները:
-
12.04.2016|
23:47
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում, զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5.210.000 (հինգ միլլիոն երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
-
12.04.2016|
17:15
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն սառեցված չէ։ Հակամարտությունը սկսել է դուրս գալ սառեցումից 2014-ի օգոստոսից՝ հայտարարել է ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը ռուսական ТВ Центр հեռուստաալիքով հեռարձակվող «Право Голоса» հաղորդման եթերում, որը վարում է Ռոման Բաբայանը։
-
12.04.2016|
17:14
BBC հեռուստառադիոկորպորացիան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու անցյալ շաբաթվա իրադարձություններին՝ զրուցելով հայ զինծառայողների հետ։
-
12.04.2016|
17:12
Իտալական Sky TG24 հեռուստաալիքի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից՝ մեկնելով առաջնագիծ։