-
06.04.2016|
17:52
Այրեսում տեղի ունեցավ բողոքի ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու և խաղաղ բնակչության դեմ հարձակումները դադարեցնելու պահանջով:
-
06.04.2016|
17:51
Երեկ Փարիզում ու Վիեննայում բողոքի ակցիաներ էին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ, Ավստրիայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հանդիպման ժամանակ:
-
06.04.2016|
17:51
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն Բաքվում սկսել են նախատեսված հանդիպումները:
-
06.04.2016|
17:43
Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։
-
06.04.2016|
17:01
Մարտակերտի վրա թռչող անօդաչու սարքը հովիվն է խփել իր որսորդական հրացանով՝ հստակ վերլուծելով, որ եթե մերը լիներ՝ Մարտակերտի վրայով չէր պտտվի ռազմական գործողությունների թեժ պահին ու կրակել է, այո-այո, որսորդական հրացանով:
-
06.04.2016|
16:38
Գերմանիան ԵԱՀԿ նախագահի իրավունքով պատրաստ է կառուցողական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ջանքերում։
-
06.04.2016|
16:23
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
-
06.04.2016|
14:06
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
-
06.04.2016|
14:00
Ժողովուրդ ջան, հիմա ռազմաճակատում համեմատաբար հանգիստ վիճակ է, սակայն էս լկտի ու արյունարբու թշնամին սադրիչ գործողություններ է ձեռնարկում, հրադադարի նախկին ռեժիմը վերջնակապես հաստատելու դեմ: Ամենայն ուշադրություն:
-
06.04.2016|
13:58
Չպիտի այսպես լինի։ Մեր հրաշք ժողովուրդն արժանի է մարդավայել ապրելու ու հանուն նման կյանքի տվել է ամեն ինչ, տվել է քանիցս։