Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Մայրաքաղաքային աղմուկի քրոնիկոն

Մայրաքաղաքային աղմուկի քրոնիկոն
02.05.2017 | 12:03

(ուղերձներ ապագա ավագանուն և գալիք քաղաքապետին)

Հարգելիներս, մայրաքաղաքը մի շա՜տ կարևոր խնդիր ունի, որը շրջանցում են և՛ գործող քաղաքապետը, և՛ Երևանի տանիքներում նրա ապագան տեսնող Նիկոլ Փաշինյանը, և՛ երկնագույն Արևմուտքի ծիրանագույն պատվիրակ Փոստանջյան Զարուհին։ Քաղաքում աղմուկ է։ Լուսաբացից մինչև մայրամուտ։ Դուք չե՞ք լսում, թե ինչպես են աղմկում (աղմուկի այս տեսակն անվանակոչենք այսպես` «անհամ թրխկոց») մայրաքաղաքի հազարավոր դիտահորերի կափարիչները։ Իսկ յուրաքանչյուր շինհրապարակից լսվող ահարկու ձայները (սրան կվայելի այս տիտղոսը`անտանելի դղրդոց), որոնք քաղաքի ու նրա բնակիչների հետ են` ամենուր և ամեն օր։ Կարծես շինարարները նվիրական մի ուխտ ունեն` կառուցել, շենացնել մայր ոստանը մեր և սույն գործը ազդարարել ի լուր աշխարհի։ Եթե Երևանի Ամիրյան փողոցում շենք է կառուցվում (խոսքը վերաբերում է նախկին Իսահակյանի անվան հանրային-պատմական գրադարանի վրա կառուցվող և Հանրապետության հրապարակի վրա գրոհող նորակառույցին), ապա շինարարի մուրճի հարվածի, կամ էլ պատահաբար վայր ընկնող մետաղյա հեծանի ձայնը պետք է պարզ լսվի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում։

Անհամ-անտեղի, ես կասեի անգամ անամոթ աղմուկի նոր ձևաչափ է հաստատվել մայրաքաղաքում։ «Արագընթաց Երևան» նախագծի շրջանակում բայքեր կոչված մոտո և ավտոարշավորդների դժոխային վայնասունն ուղղակի ցնցում է քաղաքը։ Քաղաքն ու քաղաքացին ցնցվում են, բայքեր-արշավորդները ցնծում են։ Արշալույսից մինչև մայրամուտ սրանք հերկում են մայրաքաղաքի փողոցները։ Զարմանալի հանելուկ է «Արագընթաց Երևանը», անլուծելի մի թնջուկ է սա, զի այս վարընթաց բարոյականությամբ երջանիկ արշավորդների կյանքի նպատակը հենց մայրաքաղաքի անդորրի արմատական խախտումն է։ Նրանք չեն աշխատում, հանրային կյանքում ճկութաչափ ներդրում անգամ չեն կատարում, ընդամենը վայրագ ոռնոցով խաթարում են մեր հանգիստը։ Ո՞վ է սնուցում սրանց, չէ՞ որ յուրաքանչյուր բայքեր-արշավորդ յուրաքանչյուր օր Երևանով մեկ հաղթահարում է շուրջ 500 կմ ճանապարհ, ծախսում է բավականաչափ վառելիք, նաև հոնորար է ստանում։
Մի խոսքով, մայրաքաղաքի և նրա ավագանու հարգելի հավակնորդներ, որ գալու և, անկասկած, շենացնելու եք մայրաքաղաք Երևանը, զանց մի առեք վերոհիշյալ խնդիրը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ