Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Պետք է վերահսկվեն

Պետք է վերահսկվեն
24.11.2017 | 05:38

Կառավարությունը դարձյալ որոշեց գյուղացուն մենակ չթողնել տարերային աղետներից հասցված վնասի առջև: Երեկ գործադիրը որոշեց Արմավիրի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 104 մլն դրամ` հողի վճարի, 405 մլն դրամ` ոռոգման վճարի փոխհատուցման համար:

Ըստ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Գաբրիելյանի, հողի հարկի արտոնությունից կօգտվի 70 բնակավայրի 10 հազար շահառու, իսկ ջրի վարձի արտոնությունից՝ 4519 շահառու: Ինչպես ասում են` որոշումը լավն է, մնում է, որ մարզպետարաններում գումարները չփոշիացվեն:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ