ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Էդուարդ Շարմազանով. Հայաստանում կա՞ քաղաքական ճնշում՝ կա, կա՞ քաղաքական պրեսինգ՝ կա

Էդուարդ Շարմազանով. Հայաստանում կա՞ քաղաքական ճնշում՝ կա, կա՞ քաղաքական պրեսինգ՝ կա
01.06.2018 | 10:56

Կա անմեղության կանխավարկած և կոչ կանեի բոլորին հարգել` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապետի ձերբակալությանը:


«Այսօր մենք երկու հայտարարություն ենք լսել, մեկը՝ քննչական կոմիտեից, մյուսը՝ Մասիսի քաղաքապետարանից: Նշել են, որ որևէ իրավական հիմք չկա: Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ ենք հանդես եկել»,- նշեց նա: Խոսելով քաղաքական հետապնդումների մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կա՞ Հայաստանում քաղաքական ճնշում, թե չկա, դժբախտաբար կա: Դա տեսել ենք մայիսի 1-ի քվեարկությունից առաջ, դրանից հետո: Ատելության ու ճնշման մասին խոսել են ԵԽԽՎ համազեկուցողները՝ օրվա իշխանությունների հետ հանդիպման ժամանակ: ԵՊՀ-ում տեղի ունեցող պրոցեսներն էլ ես գնահատում եմ քաղաքական գործունեության արդյունք: Արամ Սիմոնյանը քննադատվում էր, պրեսինգի էր ենթարկվում, որովհետև ՀՀԿ ներկայացուցիչ է: ՀՀԿ ներկայացուցիչ լինելը պատիվ է, ոչ թե հանցագործություն: Բուհի ներքին կանոնակարգային խնդիրներին նոր իշխանությունները միջամտելու իրավունք չունեն»,- շեշտեց նա:

Ըստ խորհրդարանի փոխխոսնակի՝ բոլոր իրավական գործընթացների հետ կապված կա անմեղության կանխավարկած, կոռուպցիոն գործերի հետ կապված կա նախաքննություն, որի փուլում ես գնահատականներ չեմ հնչեցնում: «Կան փաստաբաններ, կա մեղադրող կողմ: Ամեն ինչ լինելու է հրապարակային: Նախկինում, այսօր, վաղը չեմ պատրաստվում խոսել մի բանից, որից իրավունքը չունեմ, որովհետև չունեմ ինֆորմացիա»,- հավելեց նա և շեշտեց, որ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, քավոր-սանիկական հարաբերություններից: «Կա՞ քաղաքական ճնշում՝ կա, կա՞ քաղաքական պրեսինգ՝ կա»,- ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝ 3193

Մեկնաբանություններ