Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Հայտնաբերվածը պետբյուջե մտե՞լ է

Հայտնաբերվածը պետբյուջե մտե՞լ է
06.07.2018 | 02:36

Ցանկացած փոքր կամ մեծ, ոչ նշանակալի կամ սկանդալային կոռուպցիոն բացահայտում ինքնանպատակ չի լինում։ Ըստ տրամաբանության, թաքստոցից լույս աշխարհ դուրս բերված փողերը մեկ ճանապարհ ունեն` պետբյուջե։ Մեկ ամսից ավելի, գրեթե ամեն օր, սկանդալային կոռուպցիոն բացահայտումներ են արվում։ Հետաքրքիր է` հայտնաբերված գումարներն արդեն հավաքագրվե՞լ են, թե՞ ոչ։

«Այո, հավաքագրվել են»,- կառավարության նիստից հետո, պատասխանելով մեր հարցին, վստահեցրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, չնշելով, թե կոնկրետ որքան գումար է մուտքագրվել պետբյուջե։ Ի դեպ, վատ չէր լինի, եթե այս առնչությամբ մարդկանց հաշվետվություն ներկայացվեր, քանի որ դրանք, մի կողմից, հարկատուների` ժողովրդի միջոցներն են, մյուս կողմից էլ, այդ միջոցները թոշակների, նպաստների, այլ ծառայությունների տեսքով պետք է վերադառնան նույն հարկատուներին` ժողովրդին։ Բնականաբար, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գործում հիմնարար նշանակություն ունեն տնտեսական զարգացումները, և պատահական չէ, որ բարեփոխված սահմանադրությամբ երկրի վարչապետը նաև տնտեսական զարգացումների պատասխանատուն է։ Այս ամենը նկատի ունենալով` առաջին փոխվարչապետից փորձեցինք ճշտել` տնտեսական ի՞նչ զարգացումներ են նախանշվում։ «Տնտեսական զարգացումների հետագա քաղաքականությունն այժմ քննարկումների և մշակումների փուլում է»,- հավաստիացրեց Արարատ Միրզոյանը, վստահեցնելով, որ այն առաջիկայում կմանրամասնվի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ