Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Էրդողանը գիտի՝ որտեղ փնտրել սաուդացի լրագրողին սպանողին

Էրդողանը  գիտի՝ որտեղ փնտրել սաուդացի լրագրողին սպանողին
11.11.2018 | 12:32

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալված 18 անձանց մեջ է գտնվում ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգին սպանած հանցագործը: Էրդողանի խոսքերը մեջբերում է Daily Saba-ն:

«Այն 18 անձինք, որոնք ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից, հստակ գիտեն, թե ով է սպանել լրագրողին ու որտեղ է թաքնված նրա մարմինը: Սաուդյան Արաբիան կարող է դա հստակ իմանալ, եթե վերջիններիս ստիպի խոսել»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

Վերջինս նաև վստահորեն նշել է, որ լրագրողին սպանելու հրահանգը տրվել է Սաուդյան Արաբիայի «ամենավերևին օղակներից, և մարդապսանին ուրիշ այլ տեղ փնտրելու անհրաժեշտություն չկա»:

Հիշեցնենք, որ Հաշոգի սպանության լուրը հայտնի էր դարձել դեռևս հոկտեմբերի 2-ին: Նա Ստամբուլում գործող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան էր գնացել՝ ստանալու ամուսնալուծության մասին փաստաթղթերը, բայց շենքից այդպես էլ դուրս չէր եկել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ