Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.11.2018 | 00:29

Լսի՛ր , որդյա՛կ, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները պիտի շատանան, և պիտի ավելանան քո կյանքի ճանապարհները։ Ես իմաստության ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շավիղներով, որպեսզի, եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, երբեք չհոգնես։ Ամու՛ր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետև քո կյանքն է այն։


Առակներ 4. 10-13

Դիտվել է՝ 3080

Մեկնաբանություններ