Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Պուտինն ու Լուկաշենկոն վիճաբանել են գազի գնի շուրջ

Պուտինն ու Լուկաշենկոն վիճաբանել են գազի գնի շուրջ
06.12.2018 | 18:54

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանավիճել են ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ տարածք հիմնելու շրջանակներում Մինսկին տրամադրվող գազի գնի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:


«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ այսօր Բելառուսի համար 1000 խ/մ-ի համար սահմանված է 129 դոլար, հաջորդ տարի նվազել է մինչև 127 դոլարի, իսկ Գերմանիայում՝ 250 դոլար է: Դա, ինչ խոսք, մեծ առավելություն է ԵԱՏՄ անդամների համար, բայց մենք պետք է կարողանանք ամբողջական ունիֆիկացիայի հասնել»,- ասել է Պուտինը:
Ի պատասխան նրա՝ Լուկաշենկոն նկատել է, որ ի ուրախություն կամ ի դժբախտություն իրենց՝ Բելառուսի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, այլ ոչ թե Գերմանիան: «Բելառուսական տրակտորների դետալների 60-70 տոկոսը ռուսական արտադրության են, ու մեզ համար կարևոր է, որ առաջին հերթին, Ռուաստանի ու Բելառուսի համար հավասար տնտեսական պայմաններ գործեն»,- նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը ԵԱՏՄ-ի անդամներին հորդորել է արագացնել էներգետիկ շուկայի ձևավորման գործընթացը՝ հավելելով. «Հասկանալի է՝ դա առաջիկա մեկ տարում չի կարող լինել, բայց ամեն ինչ պետք է անենք այդ ուղղությամբ»:


Պուտինն ավելացրել է նաև, որ եթե Բելառուսը Ռուսաստանի գործընկերը չլիներ ու հատուկ կարգավիճակ չունենար, ապա գազի գինն ավելի բարձր կլիներ: «Եթե Բելառուսն առավելություն չունենար, ապա գազի գինը ոչ թե 129, այլ 200 դոլարին մոտ կլիներ»,- ընդգծել է ՌԴ նախագահն՝ այդպես էլ չհամոզելով Բելառուսի իր գործընկերոջը:
Աmփոփելով՝ Լուկաշենկոն շեշտել է՝ իրենք ավելի վատ պայմաններով են համագործակցում Ռուսաստանի հետ, քան Գերմանիան, իսկ դրա մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ