Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Թրամփը հայտարարել է ԱՄՆ տնտեսությունը փրկելու մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ տնտեսությունը փրկելու մասին
09.02.2019 | 20:26

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կառավարման շրջանում ամերիկյան տնտեսությունը կարողացել է փրկել սննակցումից: Այս մասին նախախագահը գրել է Twitter-ի իր էջում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի տնտեսությունն ամուր հենքի վրա է: «Չնայած նախկին նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությանը, սահմանափակումներին ու օրենքներին՝ մեր տնտեսությունը լավ վիճակում է»,- ընդգծել է Թրամփը:

Վերջինս նաև խորհուրդ է տվել ամերիկացիներին թույլ չտալ, որ դեմոկրատներն իրենց ապուշի տեղ դնեն:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ