Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Օպտիմալացված նախարարության աշխատակիցները բոյկոտում են

Օպտիմալացված նախարարության աշխատակիցները բոյկոտում են
04.06.2019 | 02:42

Օպտիմալացված տարբեր նախարարությունների մի շարք աշխատակիցներ այս օրերին գլուխ պահելով են աշխատում: Նախարարությունների միավորումից հետո պատկան մարմիններից որևէ մեկը նրանց հստակ չի ասում՝ ով է մնում, ով է գնում, որ վարչությունից քանի մարդ է կրճատում և այլն: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ աշխատողների մի մասը բոյկոտում է աշխատանքը. «Չեն աշխատում՝ ասելով, թե ինչի՞ համար հիմա գործ անենք, գլուխ ջարդենք, խորամուխ լինենք, եթե մեր վաղվա օրը հայտնի չէ: Դժգոհում են ու հրաժարվում փաստաթղթաշրջանառությամբ զբաղվել, նամակագրություն իրականացնել, խնդիրները լուծելու համար փորձել անել հնարավորը: Այդ պատճառով էլ ուղիղ ասում են՝ մինչև հրաման չլինի, որ շարունակում են աշխատանքը, չեն աշխատելու, գալու են ժամ լրացնեն, օր սպանեն, գնան»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ