Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Մալխաս Ամոյանը՝ չեմպիոն

Մալխաս Ամոյանը՝ չեմպիոն
07.06.2019 | 01:33

Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հրաշալի են հանդես գալիս մեր ըմբիշները։ 72 կգ քաշային կարգում կիսաեզրափակչում ռուս Սերգեյ Ստեպանովի նկատմամբ 5-4 հաշվով կամային հաղթանակ տոնած Մալխաս Ամոյանը եզրափակչում շանս իսկ չի թողել Մոլդովան ներկայացնող Պետիչին՝ պարտության մատնելով 8-0 հաշվով։ Մալխասի ոսկե մեդալին նույն օրը եկել է գումարվելու 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանի բրոնզե մեդալը։ Մարզասերին հիշեցնենք, որ նախօրեին արծաթե մեդալի էր արժանացել Հայկ Մելիքյանը՝ 67 կգ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ